Պենտագոնը մտադիր է ևս 4000 զինվորականի ուղարկել Աֆղանստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգները 4000 հավելյալ զինվորականի կտեղակայի Աֆղանստանում, այդ թվում և հարյուրավոր հատուկջոկատայինների: Press TV-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչը:
Վերջինիս խոսքով` այս մասին պաշտոնական հայտարարությամբ հաջորդ շաբաթ հանդես կգա ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիս
Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-ն առավել մեծ ռազմական ներկայություն պետք է ունենա Աֆղանստանում, որպեսզի ստիպի «Թալիբան» շարժմանը նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Այս առաջարկը դեռևս պետք է հաստատվի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:
ԱՄՆ-ն ներկայում շուրջ 8400 զինվորականներ ունի Աֆղանստանում, որտեղ տեղակայված է նաև ՆԱՏՕ-ի 5000-անոց զորքը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



