ՄՕԿ-ն ու McDonald's-ը դադարեցրել են 40 տարվա համագործակցությունը
SPORTՄիջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) եւ ամերիկյան McDonald's կորպորացիան փոխադարձ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը, հաղորդում է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը։ McDonald's-ը ՄՕԿ-ի գործընկերն էր 1976 թվականից։ 2012 թվականին կողմերը երկարաձգել էին պայմանագիրը՝ կնքելով 100 միլիոն դոլարի գործարք։
Ամերիկյան ընկերությունը կսպասարկի նաեւ 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերը՝ ունենալով ներքին մարկետինգի իրավունք միայն կազմակերպիչ երկրի տարածքում՝ առանց համաշխարհային գովազդային իրավունքի։ Համագործակցության դադարեցման պատճառների մասին չի նշվում։
2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ օլիմպիական ավանում McDonald's-ի ռեստորանը անվճար սպասարկում էր մարզիկներին։ McDonald's-ը նաեւ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հովանավորներից մեկն է։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



