ՄՕԿ-ն ու McDonald's-ը դադարեցրել են 40 տարվա համագործակցությունը
ՍՊՈՐՏՄիջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) եւ ամերիկյան McDonald's կորպորացիան փոխադարձ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը, հաղորդում է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը։ McDonald's-ը ՄՕԿ-ի գործընկերն էր 1976 թվականից։ 2012 թվականին կողմերը երկարաձգել էին պայմանագիրը՝ կնքելով 100 միլիոն դոլարի գործարք։
Ամերիկյան ընկերությունը կսպասարկի նաեւ 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերը՝ ունենալով ներքին մարկետինգի իրավունք միայն կազմակերպիչ երկրի տարածքում՝ առանց համաշխարհային գովազդային իրավունքի։ Համագործակցության դադարեցման պատճառների մասին չի նշվում։
2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ օլիմպիական ավանում McDonald's-ի ռեստորանը անվճար սպասարկում էր մարզիկներին։ McDonald's-ը նաեւ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հովանավորներից մեկն է։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



