Իսպանացի ոստիկանները Բարսելոնայում ձերբակալել են սարդ-մարդուն
INTERNATIONAL NEWSՖրանսիացի լեռնագնաց Ալեն Ռոբերը, որը հայտնի է նաև որպես սարդ-մարդ, մագլցել է Բարսելոնայի Melia Barcelona Sky երկնաքեր հյուրանոցի երկայնքով:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, շենքի բարձրությունը կազմում է 116 մետր: Երկնաքերի բարձունքը ֆրանսիացին հաղթահարել է օրը ցերեկով` ապշահար անցորդների աչքի առաջ:
Իսպանական աղբյուրների հաղորդմամբ` մագլցումը հարթ է անցել, սակայն լեռնագնացին խանգարել ե արևի ճառագայթները, որոնք անդրադառնում էին շենքի մետաղական մասերից:
Իսկ հյուրանոցի տանիքին սարդ-մարդուն սպասում էին ոստիկանները: Իրավախախտին 100-600 եվրոյի չափով տուգանք է սպառնում:
Նախկինում Ռոբերն արդեն երեք անգամ հաղթահարել էր Բարսելոնայի «Ագբար» աշտարակի բարձունքը, որը կազմում է 145 մետր
1
IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”
2
Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity Education
3
Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance
4
Unisport – Armenian Futsal Cup holder
5
Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBank



