Իսպանացի ոստիկանները Բարսելոնայում ձերբակալել են սարդ-մարդուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիացի լեռնագնաց Ալեն Ռոբերը, որը հայտնի է նաև որպես սարդ-մարդ, մագլցել է Բարսելոնայի Melia Barcelona Sky երկնաքեր հյուրանոցի երկայնքով:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, շենքի բարձրությունը կազմում է 116 մետր: Երկնաքերի բարձունքը ֆրանսիացին հաղթահարել է օրը ցերեկով` ապշահար անցորդների աչքի առաջ:
Իսպանական աղբյուրների հաղորդմամբ` մագլցումը հարթ է անցել, սակայն լեռնագնացին խանգարել ե արևի ճառագայթները, որոնք անդրադառնում էին շենքի մետաղական մասերից:
Իսկ հյուրանոցի տանիքին սարդ-մարդուն սպասում էին ոստիկանները: Իրավախախտին 100-600 եվրոյի չափով տուգանք է սպառնում:
Նախկինում Ռոբերն արդեն երեք անգամ հաղթահարել էր Բարսելոնայի «Ագբար» աշտարակի բարձունքը, որը կազմում է 145 մետր
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



