Արցախի իշխանությունները Տիգրանակերտի պեղումների համար 17 միլիոն դրամ են հատկացրել
INTERNATIONAL NEWSԱրցախի Տիգրանակերտում այս տարի հնագիտական պեղումները կմեկնարկեն հուլիսի 1-ից: Արցախի իշխանություններն այս տարի Տիգրանակերտի պեղումների համար 17 միլիոն դրամ են տրամադրել:
Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն ասաց, որ այդ գումարը կհերիքի Տիգրանակերտում 40-42 օր պեղման աշխատանքներ իրականացնելուն: «Այս տարի մենք հույս ունենք վերջապես բացել Տիգրանի քաղաքի մուտքը, որտեղ եւս արձանագրություններ կլինեն: Քաղաքի տարածքի մագնիսական սկանավորումն էլ թույլ կտա նոր բացահայտումներ կատարել»,-ասաց նա: Համլետ Պետրոսյանը վստահեցրեց, որ հանրապետությունում չկա մի հուշարձան, որն ավելի լավ վիճակում է, քան Տիգրանակերտը: «Չկա մի հուշարձան, որը Տիգրանակերտի նման պայմաններ ունենա, մանրամասնորեն ներկայացված լինի»,-հավելեց Համլետ Պետրոսյանը
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



