Արցախի իշխանությունները Տիգրանակերտի պեղումների համար 17 միլիոն դրամ են հատկացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրցախի Տիգրանակերտում այս տարի հնագիտական պեղումները կմեկնարկեն հուլիսի 1-ից: Արցախի իշխանություններն այս տարի Տիգրանակերտի պեղումների համար 17 միլիոն դրամ են տրամադրել:
Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն ասաց, որ այդ գումարը կհերիքի Տիգրանակերտում 40-42 օր պեղման աշխատանքներ իրականացնելուն: «Այս տարի մենք հույս ունենք վերջապես բացել Տիգրանի քաղաքի մուտքը, որտեղ եւս արձանագրություններ կլինեն: Քաղաքի տարածքի մագնիսական սկանավորումն էլ թույլ կտա նոր բացահայտումներ կատարել»,-ասաց նա: Համլետ Պետրոսյանը վստահեցրեց, որ հանրապետությունում չկա մի հուշարձան, որն ավելի լավ վիճակում է, քան Տիգրանակերտը: «Չկա մի հուշարձան, որը Տիգրանակերտի նման պայմաններ ունենա, մանրամասնորեն ներկայացված լինի»,-հավելեց Համլետ Պետրոսյանը
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



