Yerevan, 29.March.2026,
00
:
00
BREAKING


Աբու–Մազենը Բիբիի ու Սիսիի ձեռքերով է խեղդում ՀԱՄԱՍ–ին

INTERNATIONAL NEWS
Պաղեստինի կառավարության մամլո խոսնակ Յուսուֆ Մահմուդը խիստ քննադատության է ենթարկել ՑԱԽԱԼ–ի ղեկավար Ավիդգոր Լիբերմանի՝ իսրայելական 2–րդ ալիքով արած այն հայտարարությունը, ըստ որի՝ Պաղեստինի հարցն այլևս անջատ է ներկայանում տարածաշրջանային համընդգրկուն համաձայնություն կայացնելու պատկերացումներից: «Այժմ շատ բան է փոխվել. Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահն է, իսկ արաբական չափավոր ռեժիմները ավելի ու ավելի հստակ են ընկալում այն, որ Իսրայելը ոչ թե տարածաշրջանային խնդիր է, այլ դրանք լուծելու միջոց»,–հայտարարել էր նախարարը՝ զայրացնելով ՊԻ ղեկավարությանը:
 
«Լիբերմանը լկտի փորձ է արել՝ պաղեստինյան հարցը տարածշրջանային խաղաղության կոնտեքստից դուրս բերելու համար: Դա վկայում է այն մասին, որ այս մարդիկ պատկերացում անգամ չունեն Մերձավոր Արևելքի վերաբերյալ»,– հայտարարեց Յուսուֆ Մահմուդը՝ մոռանալով, որ Աբու Մազենի, կամ՝ Մահմուդ Աբբասի, վերջին գործողությունները ճիշտ հակառակի մասին են վկայում: Անշուշտ, ոչ ոք ՖԱԹՀ–ի հետ հակառակություններ ունեցող և Գազան փաստացի սեփական բոստանի վերածած ՀԱՄԱՍ–ի «երեսը չի լվանում»:
 
Բայց տեսնվա՞ծ բան է՝ խնդրել Իսրայելին, որպեսզի վերջինս միջնորդի Եգիպտոսին, իսկ սա էլ դադարեցնի Գազայի էլեկտրականության մատակարարումը: Եվ այդ ամենը միայն այն պատճառով, որ տեսեք–տեսեք՝ Քաթարն օժանդակել է ՀԱՄԱՍ–ին, իսկ «չափավոր սունիները», որ իրենց հերթին են բոյկոտել Քաթարին, որոշել են այժմ նաև երբեմնի սիրելի և իրենց իսկ ջանքերով Իրանի պոկված ՀԱՄԱՍ–ին բոյկոտել՝ վերջինիս խաղաղությունն արգելակող ահաբեկչական խմբավորում ճանաչելով...
 
Սա, իհարկե, խայտառակություն է, և արդեն երկու օր է՝ իսրայելական մամուլն այս մասին է գրում՝ փաստելով, թե բոլոր այն կանխատեսումները, որ «չափավորներն» այժմ իրենք Իսրայելի փոխարեն բոլոր կեղտոտ գործերը կանեն Պաղեստինում, իրականություն են դառնում:
 
Իհարկե, սա չի նշանակում, թե Իսրայելում բոլորն են խելքները թռցրել: Հաարեց թերթն, օրինակ, բացառիկ դիպուկ էր նկատել այն, որ Պաղեստինի կառավարության խնդրանքով Իսրայելի միջնորդությունն ու Գազայի էլեկտրականության մատակարարման դադարեցումը միայն Նեթանյահուի մարդկային կասկածելի որակների մասին են խոսում: «Տխուր է գիտակցել, որ Բիբին Աբու–Մազենին պարտնյոր է դիտարկում միայն այն դեպքում, երբ պայմանավորվածության արդյունքում միայն սովորական ժողովուրդն է տուժում... դժվար է հավատալ, թե մենք կխուսափենք պատասխանատվությունից, որովհետև Իսրայելն առաջվա պես այս կողմերում օկուպանտ է, իսկ մոտ երկու միլիոն հասարակ ժողովուրդը տառապում է՝ այժմ արդեն հուսահատության հասնելով...հումանիտար ճգնաժամը ոչ թե կհանդարտեցնի, այլ սոսկ ավելի կռադիկալացնի ողջ սեկտորը... այս ամենը կբերի բռնության նոր ալիքի, և կեցցե՛ Բիբին, որ օգնեց Աբու–Մազենին՝ իշխանության համար վարվող իր քաղաքական պայքարում՝ վտանգելով բոլորիս»,– գրեց Հաարեցը, ինչը, փաստորեն, խնդրի դիտարկման ամենաճշգրիտ քվինտ–էսենցիան է:
 
 
Գոհար Սիմոնյան
Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards