Forbes-ն առանձնացրել է շոու-բիզնեսի և սպորտի ամենահարուստ ներկայացուցիչներին
LIFEForbes-ն իր կայքում հրապարակել է շոու-բիզնեսի և սպորտի ամենաբարձր վարձատրվող աստղերի ցանկը, որն այս տարի գլխավորել է ամերիկացի ռեփեր Պաֆ Դեդդին (Շոն Կոմբս)։
Անցնող տարում Պաֆ Դեդդին աշխատել է 130մլն դոլար, որի մեծ մասը ստացվել է Bad Boy Fanily Reunion համերգային շրջագայությունից։
Երկրորդ տեղում է երգչուհի Բեյոնսեն, ով աշխատել է 105մլն դոլար՝ մեծամասամբ շնորհիվ Lemonade ալբոմի ու նրան հաջորդած համաշխարհային շրջագայության։
Երրորդ հորիզոնականում է բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը՝ 95մլն դոլարով, շնորհիվ «Հարրի Փոթեր և անիծված երեխան» գրքի ու «Ֆանտաստիկ գազաններն ու որտեղ են նրանք ապրում» ֆիլմի սցանարի։
Չորրորդ տեղում է կանադացի երաժիշտ Դրեյքը՝ 95մլն դոլարով։ Ամենաշատ վարձատրված աստղերի հնգյակը եզրափակում է ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն՝ 93մլն-ով։
Տասնյակում են ընդգրկվել նաև The Weeknd-ը, Coldplay խումբը։
Նախորդ տարի այս ցանկը գլխավորել էր երգչուհի Թեյլոր Սվիֆթը՝ 170մլն դոլարով։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



