Forbes-ն առանձնացրել է շոու-բիզնեսի և սպորտի ամենահարուստ ներկայացուցիչներին
ԼԱՅՖForbes-ն իր կայքում հրապարակել է շոու-բիզնեսի և սպորտի ամենաբարձր վարձատրվող աստղերի ցանկը, որն այս տարի գլխավորել է ամերիկացի ռեփեր Պաֆ Դեդդին (Շոն Կոմբս)։
Անցնող տարում Պաֆ Դեդդին աշխատել է 130մլն դոլար, որի մեծ մասը ստացվել է Bad Boy Fanily Reunion համերգային շրջագայությունից։
Երկրորդ տեղում է երգչուհի Բեյոնսեն, ով աշխատել է 105մլն դոլար՝ մեծամասամբ շնորհիվ Lemonade ալբոմի ու նրան հաջորդած համաշխարհային շրջագայության։
Երրորդ հորիզոնականում է բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը՝ 95մլն դոլարով, շնորհիվ «Հարրի Փոթեր և անիծված երեխան» գրքի ու «Ֆանտաստիկ գազաններն ու որտեղ են նրանք ապրում» ֆիլմի սցանարի։
Չորրորդ տեղում է կանադացի երաժիշտ Դրեյքը՝ 95մլն դոլարով։ Ամենաշատ վարձատրված աստղերի հնգյակը եզրափակում է ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն՝ 93մլն-ով։
Տասնյակում են ընդգրկվել նաև The Weeknd-ը, Coldplay խումբը։
Նախորդ տարի այս ցանկը գլխավորել էր երգչուհի Թեյլոր Սվիֆթը՝ 170մլն դոլարով։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



