Որոնք են օրգանիզմում ցինկի դեֆիցիտի հիմնական ախտանշանները
LIFEՑինկը շատ կարևոր տարր է, որի դեֆիցիտն օրգանիզմում կարող է առաջացնել առողջական բազմաթիվ խնդիրներ: Այս հանքանյութը մասնակցում է մարմնի տարբեր հատվածների ձևավորմանը (ոսկրային հյուսվածքներ, շարակցական հյուսվածքներ, գլխուղեղ, աչքեր, մազեր, մաշկ, շագանակագեղձ, լյարդ և երիկամներ): Այս տարրի դեֆիցիտը շատ տարածված երևույթ է: Ընդ որում՝ շատերը նույնիսկ գլխի չեն ընկնում, որ տառապում են ցինկի դեֆիցիտից: Ցինկի դեֆիցիտի ամենատարածված ախտանշաններն են. · մազաթափությունը, · քաշի կտրուկ կորուստը, · վերքերի դանդաղ ապաքինումը, · քրոնիկ վարակները, · դեպրեսիաները (ընկճախտ), · ակնեն, · մազերի չորությունն ու փխրունությունը, · եղունգների փխրունությունը, · խոլեստերինի բարձր մակարդակը, · տեսողության վատացումը: Նշված ախտանշաններից մեկի կամ մի քանիսի առկայության դեպքում խորհուրդ է տրվում սննդակարգում ներառել. · տավարի միս, · հավկիթ, · հավ · ձուկ, · լոբազգիներ · սերմեր (դդմի, արևածաղկի, քունջութի), · ընկուզեղեն (նուշ, հունական ընկույզ), · փափկամարմիններ: Հաճախ օրգանիզմի համար դժվար է լինում ցինկը կլանել՝ անկախ դրա ընդունման հաճախականությունից ու քանակությունից: Այս դեպքում ցինկի կլանմանը նպաստելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ավելի շատ A և D վիտամիններ օգտագործել: Ցինկի դեֆիցիտից ազտվելուց հետո սովորաբար նկատվում են հետևյալ փոփոխությունները. · բարելավվում է տեսողությունն ու մազերի և մաշկի որակը, · բարելավվում է իմունային համակարգի աշխատանքը, · վերքերն ավելի արագ են ապաքինվում, · բարելավվում է մարսողական համակարգի աշխատանքը, · նվազում են քրոնիկ բորբոքումները · նվազում են քրոնիկ հիվանդությունների ախտանշանները: Սակայն հարկ է հիշել, որ ուժեղ ցավերի կամ առողջական լուրջ խնդիրների դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագետի օգնությանը, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել առողջության համար:



