«Ալաշկերտ»-ը վերսկսեց մարզումները
SPORTԿարճատև դադարից հետո Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» վերսկսեց մարզումները սեփական ստադիոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմը թեթև մարզում անցկացրեց, հունիսի 11-ին կմարզվի ամբողջական կազմով, իսկ գիշերը կմեկնի Մինսկ` 10-օրյա ուսումնամարզական հավաքի:
Բելառուսի մայրաքաղաքում ալաշկերտցիները կհանգրվանեն Victoria Olimp Hotel Minsk հյուրանոցում և մարզումները կանցկացնեն հարևանությամբ գտնվող բնական խոտածածկով խաղադաշտում: Նախատեսված են երկու ստուգողական հանդիպումներ: Երկու դեպքում էլ «Ալաշկերտի» մրցակիցները կլինեն Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի (ФНЛ) ներկայացուցիչներ:
Հունիսի 15-ին թիմը կհանդիպի Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիային», իսկ հունիսի 21-ին կխաղա Յարոսլավլի «Շիննիկի» հետ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



