«Ալաշկերտ»-ը վերսկսեց մարզումները
ՍՊՈՐՏԿարճատև դադարից հետո Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» վերսկսեց մարզումները սեփական ստադիոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմը թեթև մարզում անցկացրեց, հունիսի 11-ին կմարզվի ամբողջական կազմով, իսկ գիշերը կմեկնի Մինսկ` 10-օրյա ուսումնամարզական հավաքի:
Բելառուսի մայրաքաղաքում ալաշկերտցիները կհանգրվանեն Victoria Olimp Hotel Minsk հյուրանոցում և մարզումները կանցկացնեն հարևանությամբ գտնվող բնական խոտածածկով խաղադաշտում: Նախատեսված են երկու ստուգողական հանդիպումներ: Երկու դեպքում էլ «Ալաշկերտի» մրցակիցները կլինեն Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի (ФНЛ) ներկայացուցիչներ:
Հունիսի 15-ին թիմը կհանդիպի Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիային», իսկ հունիսի 21-ին կխաղա Յարոսլավլի «Շիննիկի» հետ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



