Հակառակորդը գնդակոծել է սահմանամերձ Բաղանիս գյուղը. Վնասվել են գյուղի մի շարք բնակելի տների տանիքներ
SOCIETYԱդրբեջանի զինված ուժերը հունիսի 8-ի երեկոյան գնդակոծել են Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքը, Aysor.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Կրակոցները սկսվել են մոտավորապես 21:00-ին: Գնդակոծությունն ընդհատումներով տևել է մոտ երկու ժամ: Ընդ որում կրակոցներ են եղել ինչպես մարտական հենակետերի, այնպես էլ` գյուղի ուղղությամբ: Բարեբախտաբար, զոհեր կամ վիրավորներ չկան», - ասաց նա:
Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանի խոսքով` վնասվել են գյուղի մի շարք բնակելի տների տանիքներ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



