Հակառակորդը գնդակոծել է սահմանամերձ Բաղանիս գյուղը. Վնասվել են գյուղի մի շարք բնակելի տների տանիքներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի զինված ուժերը հունիսի 8-ի երեկոյան գնդակոծել են Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքը, Aysor.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Կրակոցները սկսվել են մոտավորապես 21:00-ին: Գնդակոծությունն ընդհատումներով տևել է մոտ երկու ժամ: Ընդ որում կրակոցներ են եղել ինչպես մարտական հենակետերի, այնպես էլ` գյուղի ուղղությամբ: Բարեբախտաբար, զոհեր կամ վիրավորներ չկան», - ասաց նա:
Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանի խոսքով` վնասվել են գյուղի մի շարք բնակելի տների տանիքներ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



