Խրուշչովի թոռնուհին Մոսկվայում զոհվել Է Էլեկտրագնացքի անիվների տակ
SOCIETYՆիկիտա Խրուշչովի թոռնուհի Յուլյա Խրուշչովան զոհվել Է՝ ընկնելով Էլեկտրագնացքի տակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է Մոսկվայի արտակարգ ծառայությունների մի աղբյուր:
«Հունիսի 8-ի առավոտյան 77-ամյա Յուլյա Խրուշչովան զոհվել Է «Միչուրինեց» կառամատույցում՝ ընկնելով Էլեկտրագնացքի տակ»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
Միջադեպը տեղի Է ունեցել Մոսկվայի ժամանակով 10:35-ին, ճշտել Է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ տարեց կինը երկաթուղային ճանապարհն անցել Է դրա համար չնախատեսված տեղում:
Յուլյա Խրուշչովան Լեոնիդ Խրուշչովի՝ ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի որդու դուստրն Է: Այն բանից հետո, երբ Լեոնիդ Խրուշչովն անհայտ կորել Է, Նիկիտա Խրուշչովը որդեգրել Է թոռնուհուն:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



