Խրուշչովի թոռնուհին Մոսկվայում զոհվել Է Էլեկտրագնացքի անիվների տակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆիկիտա Խրուշչովի թոռնուհի Յուլյա Խրուշչովան զոհվել Է՝ ընկնելով Էլեկտրագնացքի տակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է Մոսկվայի արտակարգ ծառայությունների մի աղբյուր:
«Հունիսի 8-ի առավոտյան 77-ամյա Յուլյա Խրուշչովան զոհվել Է «Միչուրինեց» կառամատույցում՝ ընկնելով Էլեկտրագնացքի տակ»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
Միջադեպը տեղի Է ունեցել Մոսկվայի ժամանակով 10:35-ին, ճշտել Է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ տարեց կինը երկաթուղային ճանապարհն անցել Է դրա համար չնախատեսված տեղում:
Յուլյա Խրուշչովան Լեոնիդ Խրուշչովի՝ ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի որդու դուստրն Է: Այն բանից հետո, երբ Լեոնիդ Խրուշչովն անհայտ կորել Է, Նիկիտա Խրուշչովը որդեգրել Է թոռնուհուն:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



