Yerevan, 23.May.2026,
00
:
00
BREAKING


ԱԺ նախագահն առաջարկել է դիտարկել հայ-ինդոնեզական խորհրդարանական բարեկամական խումբ ստեղծելու հնարավորությունը

POLITICS

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահ Իրման Գուսմանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով պատվիրակության անդամներին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը վստահ ություն է հայտնել, որ Ինդոնեզիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության այցը կնպաստի հայ-ինդոնեզական բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության զարգացմանը:

ԱԺ նախագահը փաստել է, որ հայ-ինդոնեզական պատմական առնչություններն սկիզբ են առնում 16-17-րդ դարերից, երբ Նոր Ջուղայից եւ Հնդկաստանից գաղթած հայերը հաստատվել են ինդոնեզական տարբեր քաղաքներում:

Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է. «Միջպետական հարաբերությունների զարգացման գործում նշանակալի դերակատարում կարող են ունենալ մեր երկրների խորհրդարանները: Խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու եւ միջպետական հարաբերությունները զարգացնելու կարեւոր հարթակ է»:

ԱԺ նախագահն առաջարկել է Ինդոնեզիայի խորհրդարանում դիտարկել հայ-ինդոնեզական խորհրդարանական բարեկամական խմբեր ստեղծելու հնարավորությունը: Գալուստ Սահակյանը նշել է նաեւ, որ Հայաստանը հաստատակամ է միջազգային կազմակերպություններում հայ-ինդոնեզական գործակցության սերտացմանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է խնդրի խաղաղ բանակցային ճանապարհով կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա: Սակայն Ադրբեջանը շարունակում է խախտել զինադադարը, որի հետեւանքով զոհվում են անմեղ մարդիկ:

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների մասին՝ ԱԺ նախագահը փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Ցեղասպանություն վերապրած ժողովրդի հայրենիք, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման ջատագովն է:

ԱԺ նախագահը կարծիք է հայտնել, որ հայ-ինդոնեզական տնտեսական եւ գործարար հարաբերություններում մեծ ներուժ կա եւ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել խթանելու համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում:

Ինդոնեզիայի Հանրապետության Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահ Իրման Գուսմանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալվել պատմական մեծ ժառանգություն ունեցող երկրում՝ Հայաստանում: Նա, կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, նշել է, որ Ինդոնեզիան պատրաստակամ է զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ: Պարոն Գուսմանն ընդգծել է, որ համագործակցության հեռանկարներ կան հատկապես սպորտի եւ զբոսաշրջության ոլո րտներում: Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին՝ Իրման Գուսմանը նշել է, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն տիրի, եւ զարգանա տնտեսությունը:

Պարոն Գուսմանը հույս է հայտնել, որ պատվիրակության այցը կխթանի երկկողմ հարաբերությունների զարգացումը: 

Հանդիպման ավարտին Իրման Գուսմանը գրառում է կատարել Ազգային ժողովի պատվավոր հյուրերի գրքում, ապա երկու երկրների խորհրդարանների նախագահները Ազգային ժողովի այգում եղեւնի են տնկել՝ ի նշան հայ-ինդոնեզական բարեկամության:

 

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR