Երևան, 07.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱԺ նախագահն առաջարկել է դիտարկել հայ-ինդոնեզական խորհրդարանական բարեկամական խումբ ստեղծելու հնարավորությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահ Իրման Գուսմանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով պատվիրակության անդամներին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը վստահ ություն է հայտնել, որ Ինդոնեզիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության այցը կնպաստի հայ-ինդոնեզական բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության զարգացմանը:

ԱԺ նախագահը փաստել է, որ հայ-ինդոնեզական պատմական առնչություններն սկիզբ են առնում 16-17-րդ դարերից, երբ Նոր Ջուղայից եւ Հնդկաստանից գաղթած հայերը հաստատվել են ինդոնեզական տարբեր քաղաքներում:

Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է. «Միջպետական հարաբերությունների զարգացման գործում նշանակալի դերակատարում կարող են ունենալ մեր երկրների խորհրդարանները: Խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու եւ միջպետական հարաբերությունները զարգացնելու կարեւոր հարթակ է»:

ԱԺ նախագահն առաջարկել է Ինդոնեզիայի խորհրդարանում դիտարկել հայ-ինդոնեզական խորհրդարանական բարեկամական խմբեր ստեղծելու հնարավորությունը: Գալուստ Սահակյանը նշել է նաեւ, որ Հայաստանը հաստատակամ է միջազգային կազմակերպություններում հայ-ինդոնեզական գործակցության սերտացմանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է խնդրի խաղաղ բանակցային ճանապարհով կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա: Սակայն Ադրբեջանը շարունակում է խախտել զինադադարը, որի հետեւանքով զոհվում են անմեղ մարդիկ:

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների մասին՝ ԱԺ նախագահը փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Ցեղասպանություն վերապրած ժողովրդի հայրենիք, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման ջատագովն է:

ԱԺ նախագահը կարծիք է հայտնել, որ հայ-ինդոնեզական տնտեսական եւ գործարար հարաբերություններում մեծ ներուժ կա եւ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել խթանելու համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում:

Ինդոնեզիայի Հանրապետության Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահ Իրման Գուսմանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալվել պատմական մեծ ժառանգություն ունեցող երկրում՝ Հայաստանում: Նա, կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, նշել է, որ Ինդոնեզիան պատրաստակամ է զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ: Պարոն Գուսմանն ընդգծել է, որ համագործակցության հեռանկարներ կան հատկապես սպորտի եւ զբոսաշրջության ոլո րտներում: Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին՝ Իրման Գուսմանը նշել է, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն տիրի, եւ զարգանա տնտեսությունը:

Պարոն Գուսմանը հույս է հայտնել, որ պատվիրակության այցը կխթանի երկկողմ հարաբերությունների զարգացումը: 

Հանդիպման ավարտին Իրման Գուսմանը գրառում է կատարել Ազգային ժողովի պատվավոր հյուրերի գրքում, ապա երկու երկրների խորհրդարանների նախագահները Ազգային ժողովի այգում եղեւնի են տնկել՝ ի նշան հայ-ինդոնեզական բարեկամության:

 

Գեղաձոր գյուղում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Ռադայի պատգամավորը բացառել է Բանդերայից հրաժարվելը՝ հանուն ԵՄ-ին անդամակցության Վահան Կոստանյանը և Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգը Toyota-ն Մեքսիկայից տեղափոխվում է ԱՄՆ. Թրամփ Ռյուտեն բարձր է գնահատել Թրամփի դերը ՆԱՏՕ-ում Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մակրոնը հրաժարվել է մեկնաբանել Մարին Լը Պենի դատավճիռը «Ուիմբլդոն»․ Աշխարհի առաջին ռակետը կիսաեզրափակիչում է Միջնորդագիր է ներկայացվել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ Լավրովը մեկնաբանել է Զելենսկու դերասանական անցյալը Անգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՍեպտեմբերի 5-ից հետո կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել․ ԿԳՄՍՆ Արարատի մարզի Վեդի համայնքի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար (տեսանյութ) Փարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻ գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների Ինչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըԲորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը Jasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԼիբանանի հետ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ. Իսրայելի ԱԳ նախարար Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են Բոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանՄասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով Առյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՎրաստանը արտաքսել է ավելի քան 50 օտարերկրացու Ռուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն Վարդանյան Ձեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Բժիշկները հայտնաբերել են մի հայտնի խաղալիք, որը երեխաներին հիվանդանոց է ուղարկումԷդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Խաղի ժամանակ կայծակը հարվածել է ֆուտբոլիստինԶելենսկին ժամանել է Անկարա Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ Սավգուլյան18-ամյա տղան առևանգել է դպրոցական աղջկաՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Տիկին ֆոն դեր Լայեն, դուք եկել եք Բաքվից, որտեղ 1000 օրից ավել է` բանտարկված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները. Աննա ԿոստանյանԻնչպես փայտե հեծանիվի վրա առաջին անգամ շարժիչ դրվեց. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՀՈԻԼԻՍԻ). Դալիի ստեղծագործությունների ցուցադրությունը Հայաստանում. «Փաստ»Ո՞րն է իրական քաղաքական խնդիրը