Էրդողանի թիկնապահը «ռուսական ռուլետկա» խաղալու ժամանակ սպանվել է
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 24–ամյա թիկնապահը սպանվել է «ռուսական ռուլետկա» խաղալու ժամանակ։
Թուրքական BirGun—ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի թինկապահ Ռամազան Օզչելիքը ընկերուհու հետ Youtube–ով «ռուսական ռուլետկա» խաղն է դիտել։ Դիտելու ընթացքում Ռամազան Օզչելիքն ասել է, թե այդպես չեն խաղում «ռուսական ռուլետկա» եւ փորձել է ճիշտ ձեւը ցույց տալ։ Նա վերցրել է ատրճանակն ու քունքին դնելով՝ սեղմել ձգանը։ Կրակոցի հետեւանքով 24–ամյա թիկնապահը տապալվել է գետին ու տեղում մահացել։
Նշենք, որ «ռուսական ռուլետկան» վտանգավոր խաղ է, երբ հայտնի չէ, թե փամփուշտը որ պտույտին է հայտնվելու փողանցքում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



