Էրդողանի թիկնապահը «ռուսական ռուլետկա» խաղալու ժամանակ սպանվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 24–ամյա թիկնապահը սպանվել է «ռուսական ռուլետկա» խաղալու ժամանակ։
Թուրքական BirGun—ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի թինկապահ Ռամազան Օզչելիքը ընկերուհու հետ Youtube–ով «ռուսական ռուլետկա» խաղն է դիտել։ Դիտելու ընթացքում Ռամազան Օզչելիքն ասել է, թե այդպես չեն խաղում «ռուսական ռուլետկա» եւ փորձել է ճիշտ ձեւը ցույց տալ։ Նա վերցրել է ատրճանակն ու քունքին դնելով՝ սեղմել ձգանը։ Կրակոցի հետեւանքով 24–ամյա թիկնապահը տապալվել է գետին ու տեղում մահացել։
Նշենք, որ «ռուսական ռուլետկան» վտանգավոր խաղ է, երբ հայտնի չէ, թե փամփուշտը որ պտույտին է հայտնվելու փողանցքում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



