«Միշտ վախեցել եմ չհասցնելուց». Լուիզա Ղամբարյան
LIFE
Past.am-ի բլից հարցերի թիրախում այս անգամ սիրված դերասանուհի Լուիզա Ղամբարյանն է:
- Ձեր օրն սկսվում է...
- Դստերս առավոտյան դպրոց տանելով:
- Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
- Կյանքի տարբեր իրավիճակներում տարբեր մարդիկ և տարբեր երևույթներ կարող են լինել ոգեշնչման աղբյուր: Բայց իմ կայուն և մշտական ոգեշնչման աղբյուրն ընտանիքս է:

- Գեղեցիկը Ձեզ համար...
- Բնության մեջ է:
- Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք:
- Ինքս ինձ:
- Կյանքում երբեք չեք ների...
- Կփորձեմ չառանձնացնել որևէ բան, կփորձեմ ներել ամեն դեպքում:
- Ձեր ամենամեծ հիասթափությունը...
- Ես չունեմ այդպիսի մեծ և միակ, առանցքային ճակատագրական հիասթափություն: Իմ կյանքում ամեն ինչ շատ սահուն է ընթացել, և՛ հաջողությունները, և՛ անհաջողությունները, և՛ մարդկային տարբեր տեսակների ճանաչումը, կյանքում մեծ հիասթափություն չեմ ապրել:
- Մի բան, որի համար շատ եք փոշմանել:
- Այդպիսին նույնպես չեմ կարող առանձնացնել:
- Ձեր կյանքի ամենառոմանտիկ հանդիպումը...
- Դրա մասին ես կլռեմ:

- Երբ բարկացած եք...
- Փորձում եմ արագ ի մի բերել ինձ, գտնել բարկանալու պատճառը և վերացնել այն: Փորձում եմ հնարավորինս արագ և սթափ պատասխան տալ այդ ամենին և դուրս գալ ստեղծված իրավիճակից:
- Ձեզ հասկանալու համար դիմացինը պետք է...
- Ուղղակի ցանկություն ունենա՝ ինձ հասկանալու: Ինձ հասկանալը շատ դժվար չէ:
- Եթե լինեիք ամենազոր...
- Այնպես կանեի, որ մարդիկ շատ երկար տարիներ ապրեին երիտասարդ, ծաղկուն տարիքում և ավելի կարճ տևեր ծերությունը:
- Հայրենիքը Ձեզ համար...
- Իմ գոյության, իմ հայ լինելու ամենամեծ հպարտությունն է: Ես հպարտանում եմ իմ հայրենիքով:
- Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը...
- Իհարկե, ես կպատասխանեմ՝ որպես ամենահասարակ, ամենաերջանիկ ու բավարարված կին. դա իմ ընտանիքն է:
- Ամենաշատը երազում եք...
- Դստերս տեսնել երջանիկ:

- Երբեք չեք փորձի...
- Շատ բաներ:
- Մարդ, ով ինչ-որ առումով փոխել է Ձեզ...
- Այդպիսիք նույնպես շատերն են եղել իմ կյանքի տարբեր ժամանակահատվածներում: Ես մշտապես գնահատում ու գիտակցում եմ այդ մարդկանց կատարած դերը, կարևորությունն ու առաքելությունն իմ կյանքում: Դրանք իմ ծնողներն են, իմ ուսուցիչները, իմ սիրելի մարդիկ:
- Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար...
- Իմ անկյունն է:

- Տանել չեք կարողանում, երբ...
- Ստում են:
- Միշտ վախեցել եք...
- Չհասցնելուց:
- Մի բառով բնորոշեք ինքներդ Ձեզ:
- Պայծառ տեսակ:
- Տարվա ո՞ր եղանակի հետ եք Ձեզ ասոցացնում:
- Բոլոր եղանակներն էլ իմ մեջ կան:
-Իր, որ միշտ Ձեզ հետ է:
- Հեռախոս, դրամապանակ:
- Երջանկության՝ Ձեր բանաձևը...
- Կարողանալ ապրել և ձգտել կատարյալին:

- Վերջին անգամ ե՞րբ եք արտասվել:
- Շաբաթ օրը՝ ներկայացման ժամանակ:
- Կյանքում Ձեր գերագույն նպատակը...
- Ապրել իմ հայրենիքում, ապրել երջանիկ, խաղաղ երկրում և իմ ընտանեկան երջանկության մեջ:
- Ուրիշ ի՞նչ հարցի կցանկանայիք պատասխանել, որը չհնչեց:
- Այս պահին բոլոր հարցերն ինձ հետաքրքիր էին, և չկա մի այնպիսի հարց, որը կուզենայի՝ հնչեցվեր և ես պատասխանեի:
- Եվ վերջում...
- Եվ վերջում՝ սեր:
Մարիամ Նալբանդյան





















































1
UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students fr...
2
Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District
3
International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent Camp
4
Over the clouds with AraratBank's Mastercard World Travel Card
5
Customer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBank