Yerevan, 27.September.2026,
00
:
00
BREAKING


Քաթար. Ծոցի՝ ձեռքից գնացող մարգարիտը

INTERNATIONAL NEWS
Այս օրերին շատերն են գլուխ ջարդում, որպեսզի հասկանան, թե արաբական երկրների՝ մոտ հինգ տասնամյակ տևած եղբայրությունն ինչու հանկարծ մեկեն ճաք տվեց, և ինչու բոլորը հատկապես ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանքով դուրս եկան բարեկամի դեմ, որ հաճախ նաև մյուսների փոխարեն էր տարածաշրջանի կեղտոտ գործերն իր ուսերին առել: Երեկ մենք փորձեցինք փաստել (և այդ հանգամանքն առանձնապես չի էլ թաքցվում), որ Քաթարն իրականում պատժվում է Սաուդյան Արաբիայից քիչ թե շատ անկախ գործելու՝ վերջին տարիների իր ցանկության, Իրանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու, տարածաշրջանային լուրջ ամբիցիաներ դրսևորելու և սաուդիների հետ մրցակցելու պատճառով:
 
Մի բան, որ կարող է ոմանց մոտ քմծիծաղ առաջացնել, որովհետև Ծոցում, սովորաբար, ամենաբարձր ձայնով Սալման թագավորն է խոսել: Բայց հարկ է չմոռանալ, որ վերջինիս նավթային դրամապանակը գնալով բարակում է (Փաստը դրան մի քանի անգամ անդրադարձել է), խնդիրներն՝ ավելանում, վարկը՝ նվազում, իսկ ընդամենը 200000 ռեզիդենտ քաղաքացի ունեցող և 22 ազար կմ/քառ. տարածությամբ Քաթարը, որ նույնիսկ խմելու ջուր չունի և ծովի աղի ջրերն է գործածման համար պիտանի դարձնում, շարունակում է ծաղկել՝ աշխարհի ամենազարգացած երկիրը դառնալով (Այս երկրի ՀՆԱ–ն կազմում է 323,2 մլրդ ամերիկյան դոլար՝ 1 շնչին բաժին հասցնելով ուղիղ 400 հազար ԱՄՆ դոլար... համեմատության համար նկատենք, որ, օրինակ, Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ն կազմում է ընդամենը 3037 դոլար, և այս ցուցանիշն էլ, շատ հաճախ, ուղղակի նկարվում է):
 
Իհարկե, այդ ամենը հաջողվում է նախ և առաջ նավթի ու գազի շնորհիվ, որ արդյունահանվում է օրական 1,54 մլն բարելի չափով: Բայց Քաթարը նաև փյունիկյան արմավենու, կորեկի, եգիպտացորենի և հատկապես բանջարեղենի ամենամեծ մատակարարն է տարածաշրջանում։ Այս երկրում գործածվում է հնարավոր ամեն ինչ. անապատներում զբաղվում են ուղտաբուծությամբ, ափամերձ ջրերում՝ ձկնորսությամբ ու թարմ, չորացրած ձկան, ծովախեցգետնի արտահանմամբ, մարգարիտի արդյունահանությամբ, Դոհան և Ումմ Աաիդը նավահանգիստներում ամեն վայրկյան աշխատանքային եռուզեռ է, Քաթարական ավիաուղիները ողջ աշխարհին են ձեռնոց նետում, իսկ միջազգային ճանաչում ձեռք բերած Ալ–Ջազիրա հեռուստակայանը, որ այժմ արգելվել է Քաթարին պատժած երկրներում, ուզածդ պատերազմում հաղթանակ կտոնի ողջ արաբական մեդիա դաշտի դեմ:
 
Այսքանից հետո, հաշվի առնելով փաստը, որ Քաթարը նաև ամենամեծ ներդրողներից է մահմեդական երկրներում (օրինակ՝ միայն Թուրքիայում այս երկիրը միլիարդավոր ներդրումներ է արել 90–ից ավելի հաշվվող իր ձեռնարկություններում) և, ըստ էության, կարողանում է սաուդիներից անջատ ֆինանսավորել և ուղղորդել արմատական խմբավորումներին, ակնհայտ է դառնում, թե այդ երկիրը կարճ ժամանակամիջոցում ինչ վտանգավոր ախոյան կարող է դառնալ Սաուդյան Արաբիայի համար: Մի երկրի, որ նաև ի՛ր ջանքերով Իրանի դեմ հաստատված միջազգային պատժամիջոցներով ուժեղացրեց ոչ թե իրեն, այլ Իրանի հետ Հարավային Փարսի հատվածում գտնվող բնական գազի ու նավթի՝ աշխարհի ամենախոշոր հանքավայրը բաժնեկցող Դոհային:
 
Այո, այս տարիներին, երբ Իրանին արգելված էր այդտեղից հեղուկ գազ ու նավթ արտահանել, Քաթարն ավելիով այն շահագործեց, և հարկ է նշել, որ Սիրիայի դեմ դավադրության հիմնական հեղինակն էլ ինքն էր, որովհետև հենց Դոհան 2000–ին առաջարկեց Արաբիայով‚ Հորդանանով, Սիրիայով ու Թուրքիայով անցնող՝ մոտ 10 միլիարդ դոլար արժողությամբ և 1500 կմ երկարությամբ խողովակաշար անցկացնել՝ տարածաշրջանի նավթն ու գազը Եվրոպա հասցնելու համար: Մի բան, որին, իհարկե, դեմ էին Իրանում, դեմ եղավ նաև Սիրիան՝ այդկերպ իր դեմ դուրս բերելով նաև ԱՄՆ հավանության արժանացած քաթարյան ծրագրի կողմնակից արաբական երկրներին ու Թուրքիային, որ նույնպես կողմ էր սունիական/հակաիրանական առանցքին:
 
Սաուդիների Սալման թագավորն ինքն էլ չնկատեց, թե Քաթարն ինչպես ռազմավարական նշանակություն ստացավ նաև իր հիմնական դաշնակից ԱՄՆ–ի համար, որը Ծոցում, Քուվեյթից հետո, երկրորդ ամենամեծ ռազմաբազան ունի Քաթարում՝ Ալ–Ուդեյդ՝ Իրաքի ու Աֆղանստանի օպերացիաների համար գործածվող: Բացի այդ, Ալ–Թամիմների 37–ամյա էմիրը հրաշալի հարաբերություններ ունի նաև ԱՄՆ ներկայի վարչակազմի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ու նրա գլխավորած ExxonMobil–ի հետ, որն, ասում են, լուրջ շահեր ու պայմանագրեր ունի Քաթարում: Եվ այժմ, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցին ու ակնարկին, թե տարածաշրջանում ԱՄՆ գլխավոր գործընկերը Էր–Ռիադն է, սաուդիները կասկածում էին, որ Թրամփի հակասաուդական շրջապատն ու Թիլերսոնը, Սալման թագավորի հետ կնքած պայմանագրերով հանդերձ, դեմ կկանգնեին Քաթարին:
 
The Financial Times–ը հենց սրանով է բացատրում ԱՄՆ պետքարտուղարի՝ բանակցություններ վարելու կոչն ու այն տխրությունը, որ տիրում է Սպիտակ տանը: Փաստորեն, Քաթարն անզգուշություն է ունեցել մանևրել Իրանի ու Ծոցի երկրների, այդ թվում՝ ԱՄՆ–ի շահերի միջակայքում, և հիմա դժվար է ասել, թե այս լարված պահին գործելու ինչ պլան է ընտրվելու այս բոլորի և, կարծես թե, նաև տարբեր դիրքերում կանգնած ԱՄՆ նախագահի ու պետքարտուղարի կողմից:
 
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead