Ծնվել են Ջորջ եւ Ամալ Քլունիների երկվորյակները
PHOTOԱյսօր՝ հունիսի 6-ին, ծնվել են Ջորջ եւ Ամալ Քլունիների երկվորյակները: Աստղային զույգը դուստր եւ որդի է ունեցել, որոնց կոչել են Էլլա եւ Ալեքսանդր: Այս մասին հաղորդում է USA Today-ը:
«Թե երեխաները, թե Ամալը իրենց լավ են զգում եւ առողջ են»,-հաղորդում է կայքը՝ վկայակոչելով Քլունիների խոսնակին:
56-ամյա Ջորջը եւ 39-ամյա Ամալն առաջին անգամ են ծնողներ դառնում:

Ի դեպ, այս տարի Ջորջ Քլունին պետք է գար Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակաբաշխությանը, սակայն արարողության ժամանակ ցուցադրված վիդեոուղերձի ժամանակ նա հայտարարեց, որ պարզապես չէր կարող ծննդաբերության ժամանակ ներկա չլինել կնոջ կողքին:
Հիշեցնենք, որ հոլիվուդյան դերասանն ամուսնացավ լիբանանցի իրավաբան Ամալ Ալամուդդինի հետ 2014 թվականին:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



