Ծնվել են Ջորջ եւ Ամալ Քլունիների երկվորյակները
ՖՈՏՈԱյսօր՝ հունիսի 6-ին, ծնվել են Ջորջ եւ Ամալ Քլունիների երկվորյակները: Աստղային զույգը դուստր եւ որդի է ունեցել, որոնց կոչել են Էլլա եւ Ալեքսանդր: Այս մասին հաղորդում է USA Today-ը:
«Թե երեխաները, թե Ամալը իրենց լավ են զգում եւ առողջ են»,-հաղորդում է կայքը՝ վկայակոչելով Քլունիների խոսնակին:
56-ամյա Ջորջը եւ 39-ամյա Ամալն առաջին անգամ են ծնողներ դառնում:

Ի դեպ, այս տարի Ջորջ Քլունին պետք է գար Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակաբաշխությանը, սակայն արարողության ժամանակ ցուցադրված վիդեոուղերձի ժամանակ նա հայտարարեց, որ պարզապես չէր կարող ծննդաբերության ժամանակ ներկա չլինել կնոջ կողքին:
Հիշեցնենք, որ հոլիվուդյան դերասանն ամուսնացավ լիբանանցի իրավաբան Ամալ Ալամուդդինի հետ 2014 թվականին:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



