Yerevan, 01.February.2026,
00
:
00
BREAKING


Մեկնարկեց Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի հանրապետական ամենամյա փառատոնը

CULTURE

Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան հանրապետական ամենամյա 8-րդ փառատոնը նվիրված է կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի հիշատակին։ 

Փառատոնին նախատեսվում է իրականացնել մի շարք համերգներ, որոնցում կներգրավվեն հայ երիտասարդ շնորհալի կատարողներ։ Կհնչեն պրեմիերաներ և դասական շրջանի հազվագյուտ կատարվող ստեղծագործություններ՝ գրված տարբեր կամերային կազմերի համար։ 

ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր, թավջութակահար, փառատոնի գեղարվեստական ղեկավար Արամ Թալալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի փառատոնը միակն է Հայաստանում, որ նվիրված է միայն կամերային երաժշտությանը, որը մեր երկրում մեծ աջակցության կարիք ունի։ Մինչ այսօր մեզ հաջողվել է բավականաչափ հանդիսատես ունենալ, շատ ընկերություններ մեզ են միացել և ամեն տարի ուրախությամբ են սպասում բացման օրերին»,- նշեց Թալալյանը։ 

Փառատոնի բացման համերգը տեղի է ունենալու հունիսի 7-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Հնչելու են Բրամսի, Չայկովսկու, Նաղդյանի, Հարությունյանի, Պոպպերի, Դավիդովի և Մանսուրյանի ստեղծագործությունները։ 
Փակման արարողությունը լինելու է կրկին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 29-ին։ Ծրագրում կհնչեն Հարությունյանի, Վիվալդիի և Բոքերինիի գործերը։ 

Դաշնակահար, փառատոնի տնօրեն Ջուլիետա Վարդանյանն իր հերթին ասաց, որ շատ մեծ դժվարությամբ է կազմակերպվում փառատոնը և այն իրականացվում է մասնավոր աջակցությունների միջոցով։ 

«Այս տարի մենք նոր մոտեցում ունենք փառատոնի վերաբերյալ՝ որոշել ենք խորագիր տալ։ Այս տարի փառատոնը նվիրվելու է կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի հիշատակին։ Սիրով հնչեցնելու ենք իր կամերային ստեղծագործությունները»,- նշեց Ջուլիետա Վարդանյանը։ 

Փառատոնի բացման և փակման համերգները բարեգործական են լինելու։ 
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը նշեց, որ բացման համերգին իր ստեղծագործություններից կհնչի «Գիշերերգ»-ը՝ ձայնի, ալտի և դաշնամուրի համար, որը գրված է Ավետիք Իսահակյանի բանաստեղծության հիման վրա։ 
«Ես խոր հիացմունք ունեմ Թալալյանի գործունեության նկատմամբ, ոչ միայն այն տեսանկյունից, որ նրա ջանքերով արդեն տարիներ շարունակ մեծարվում են մեր երկու մեծ երաժիշտները՝ Թալալյան եղբայրները, այլև հատուկ ուշադրություն է դարձվում կամերային երաժշտությանը։ Մեզանում առ այսօր Հայաստանում այդ երաժշտությունը դիտվում է իբրև երկրորդական երևույթ՝ համեմատած մնացած այլ ժանրերի հետ»,- ընդգծեց Մանսուրյանը։ 

Փառատոնը կհյուրընկալի բազմաթիվ մրցույթների դափնեկիր, Ուտրեխտի երաժշտական համալսարանի պրոֆեսոր, թավջութակահարուհի Տիմորա Ռոսլերին։ 
Փառատոնը կանցկացվի հունիսի 7-29-ն ընկած ժամանակահատվածում։  

Նախատեսվում են 3 համերգ, որոնցից հիմնականի մուտքն ազատ է, իսկ բացման և փակման համերգներին փառատոնի և Լևոն Մեծագործի անվան ասպետական միաբանության անդամների համագործակցությամբ նախասրահում կիրականացվի ցուցահանդես-վաճառք։ Այնտեղ կլինեն ձեռագործ իրեր, որոնք պատրաստված են «Փյունիկ» հաշմանդամների միության երեխաների կողմից։ Ողջ հասույթը կփոխանցվի հենց իրենց՝ երեխաներին որպես աջակցություն։  

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025