Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեկնարկեց Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի հանրապետական ամենամյա փառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ

Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան հանրապետական ամենամյա 8-րդ փառատոնը նվիրված է կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի հիշատակին։ 

Փառատոնին նախատեսվում է իրականացնել մի շարք համերգներ, որոնցում կներգրավվեն հայ երիտասարդ շնորհալի կատարողներ։ Կհնչեն պրեմիերաներ և դասական շրջանի հազվագյուտ կատարվող ստեղծագործություններ՝ գրված տարբեր կամերային կազմերի համար։ 

ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր, թավջութակահար, փառատոնի գեղարվեստական ղեկավար Արամ Թալալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի փառատոնը միակն է Հայաստանում, որ նվիրված է միայն կամերային երաժշտությանը, որը մեր երկրում մեծ աջակցության կարիք ունի։ Մինչ այսօր մեզ հաջողվել է բավականաչափ հանդիսատես ունենալ, շատ ընկերություններ մեզ են միացել և ամեն տարի ուրախությամբ են սպասում բացման օրերին»,- նշեց Թալալյանը։ 

Փառատոնի բացման համերգը տեղի է ունենալու հունիսի 7-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Հնչելու են Բրամսի, Չայկովսկու, Նաղդյանի, Հարությունյանի, Պոպպերի, Դավիդովի և Մանսուրյանի ստեղծագործությունները։ 
Փակման արարողությունը լինելու է կրկին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 29-ին։ Ծրագրում կհնչեն Հարությունյանի, Վիվալդիի և Բոքերինիի գործերը։ 

Դաշնակահար, փառատոնի տնօրեն Ջուլիետա Վարդանյանն իր հերթին ասաց, որ շատ մեծ դժվարությամբ է կազմակերպվում փառատոնը և այն իրականացվում է մասնավոր աջակցությունների միջոցով։ 

«Այս տարի մենք նոր մոտեցում ունենք փառատոնի վերաբերյալ՝ որոշել ենք խորագիր տալ։ Այս տարի փառատոնը նվիրվելու է կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի հիշատակին։ Սիրով հնչեցնելու ենք իր կամերային ստեղծագործությունները»,- նշեց Ջուլիետա Վարդանյանը։ 

Փառատոնի բացման և փակման համերգները բարեգործական են լինելու։ 
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը նշեց, որ բացման համերգին իր ստեղծագործություններից կհնչի «Գիշերերգ»-ը՝ ձայնի, ալտի և դաշնամուրի համար, որը գրված է Ավետիք Իսահակյանի բանաստեղծության հիման վրա։ 
«Ես խոր հիացմունք ունեմ Թալալյանի գործունեության նկատմամբ, ոչ միայն այն տեսանկյունից, որ նրա ջանքերով արդեն տարիներ շարունակ մեծարվում են մեր երկու մեծ երաժիշտները՝ Թալալյան եղբայրները, այլև հատուկ ուշադրություն է դարձվում կամերային երաժշտությանը։ Մեզանում առ այսօր Հայաստանում այդ երաժշտությունը դիտվում է իբրև երկրորդական երևույթ՝ համեմատած մնացած այլ ժանրերի հետ»,- ընդգծեց Մանսուրյանը։ 

Փառատոնը կհյուրընկալի բազմաթիվ մրցույթների դափնեկիր, Ուտրեխտի երաժշտական համալսարանի պրոֆեսոր, թավջութակահարուհի Տիմորա Ռոսլերին։ 
Փառատոնը կանցկացվի հունիսի 7-29-ն ընկած ժամանակահատվածում։  

Նախատեսվում են 3 համերգ, որոնցից հիմնականի մուտքն ազատ է, իսկ բացման և փակման համերգներին փառատոնի և Լևոն Մեծագործի անվան ասպետական միաբանության անդամների համագործակցությամբ նախասրահում կիրականացվի ցուցահանդես-վաճառք։ Այնտեղ կլինեն ձեռագործ իրեր, որոնք պատրաստված են «Փյունիկ» հաշմանդամների միության երեխաների կողմից։ Ողջ հասույթը կփոխանցվի հենց իրենց՝ երեխաներին որպես աջակցություն։  

Վթար է․ օգոստոսի 4/5-ին 24 ժամ ջուր չի լինելու Արմավիրի ռեստորաններից մեկի մոտ մեքենայում հրդեհ է բռնկվել Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍա է ձեր ձևը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը․ Գոհար ՄելոյանՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցԱվետիք Չալաբյան. քաղաքական հետապնդում և հայրենիքին հավատարիմ մնալու գինը. Մետաքսե ՀակոբյանՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԱլոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասինՉորրորդ հանրապետությունը որպես ինքնության վերացման նախագիծ. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշներիՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն իջել է 1 սմ-ովՍԱՏՄ. Սկսվել են սննդամթերքի առաքման ոլորտի լայնածավալ վերահսկողական միջոցառումներըԹրամփ․ Իրանի հարցով ընդունելի է միայն համաձայնությունը կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիանՀայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԻտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակՎիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում. կան ձերբակալվածներՀայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆումՎեդիում 2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿՕգոստոսի 4-ին մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ փուլըԿուբայում տեղի է ունեցել խոշոր էլեկտրաէներգիայի անջատումԾառուկյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում. GAR-ի հրապարակումըԻ՞նչ է վեցերորդ վիրուսը և ինչպե՞ս է այն տարածվումՈղբերգական վթար. ի՞նչ էր եղել մոպեդավարի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կառավարության անդամները վերանշանակվել են պաշտոններում Ավետիք Չալաբյանը հրաժարվել է մասնավոր գործունեությունից, որպեսզի ամբողջությամբ նվիրվի մեր երկրի զարգացման գաղափարին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ազգային ուժերին պետք է համախմբենք և սկսենք լուծել առկա խնդիրները. Արեգ ՍավգուլյանՆԱՏՕ-ն և ԵՄ-ն աhաբեկչության նկատմամբ զրոյական հանդուրժողականության փոխարեն դարձել են դրա մասը. Զախարովա Հնարավոր է՝ մոտ ապագայում հայ ժողովրդին սպասվում է լուրջ և ծանր պայքար հանուն հայրենիքի. Աննա ԿոստանյանԻշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում գյուղացին այսօր մեծ խնդիրներ ունի. Մենուա ՍողոմոնյանՈ՞ր դեպքում է քաղցկեղը համարվում մահացուՀայտնի են «Նոա»-ի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Իմ նպատակն է, որ ԱԺ նիստերի դահլիճում տիրի սուր, բայց բարեկիրթ մթնոլորտ. թու-թու-թու, այս երկու օրը վատ չի ընթանում. Ռուբեն Ռուբինյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Էբոլա տենդով հիվանդների թիվը Կոնգոյում հասել է 3,748-ի Իսպանիայի ԱԳՆ-ն պահանջում է ԵՄ-ի համերաշխությունը Սեուտայի միգրացիոն ճգնաժամի հարցում H5 վիրուսից վայրի թռչունների առաջին զանգվածային մահն է գրանցվելՄեր խնդիրն է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները և ապահովել սահմանի բացումը՝ առանց Ցեղասպանության հարցից հրաժարվելու․ Նարեկ ԿարապետյանՀայ քաղաքական միտքը 6 ամսվա մեջ ունի մարտահրավեր՝ լուծելու գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների խնդիրները․ Նարեկ Կարապետյան