Բրիտանացի դիզայներներն սկսել են 200 հազար դոլարանոց տներ կառուցել շների համար
SOCIETYՄեծ Բրիտանիայի Hecate Verona ընկերությունը մշակել Է շների համար տնակների շարք, որոնք հանդերձված են տեխնիկայի վերջին խոսքով: Դրա ստեղծման համար դիզայներներին պահանջվել Է շուրջ երեք տարի: Հունիսի 5-ին այս մասին հաղորդել Է Luxurylaunches-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Շների համար տները հանդերձված են օդորակման համակարգով, ջեռուցմամբ, ներքին եւ արտաքին լուսավորությամբ, ինչպես նաեւ կերի եւ ջրի մատուցման համակարգերով եւ կոնֆերենց կապով, որպեսզի տերը կարողանա կապվել իր շան հետ, եթե նա ժամանակավորապես բացակա Է:
Հարդարման համար օգտագործվել են փայտի հազվագյուտ տեսակներ եւ բնական քար՝ մարմար եւ դոլոմիտ: Մեկ տան պատրաստման համար պահանջվում Է մի քանի ամիս: Մոդելների գներն սկսվում են 40 հազար դոլարից, իսկ որոշ մոդելներ կնստեն 200 հազար դոլար:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



