Բրիտանացի դիզայներներն սկսել են 200 հազար դոլարանոց տներ կառուցել շների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեծ Բրիտանիայի Hecate Verona ընկերությունը մշակել Է շների համար տնակների շարք, որոնք հանդերձված են տեխնիկայի վերջին խոսքով: Դրա ստեղծման համար դիզայներներին պահանջվել Է շուրջ երեք տարի: Հունիսի 5-ին այս մասին հաղորդել Է Luxurylaunches-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Շների համար տները հանդերձված են օդորակման համակարգով, ջեռուցմամբ, ներքին եւ արտաքին լուսավորությամբ, ինչպես նաեւ կերի եւ ջրի մատուցման համակարգերով եւ կոնֆերենց կապով, որպեսզի տերը կարողանա կապվել իր շան հետ, եթե նա ժամանակավորապես բացակա Է:
Հարդարման համար օգտագործվել են փայտի հազվագյուտ տեսակներ եւ բնական քար՝ մարմար եւ դոլոմիտ: Մեկ տան պատրաստման համար պահանջվում Է մի քանի ամիս: Մոդելների գներն սկսվում են 40 հազար դոլարից, իսկ որոշ մոդելներ կնստեն 200 հազար դոլար:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



