Սաուդյան Արաբիան պահանջել է չընդունել Կատարի դրոշով նավերը
INTERNATIONAL NEWSՍաուդյան Արաբիայի նավատորմերի գլխավոր վարչությունը նավահանգստային գործակալ -ընկերություններից պահանջել է կատարել հրամանագիրը ու թագավորության նավահանգիստներում չընդունել Կատարի դրոշով կամ կատարական ընկերություններին պատկանող նավերին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ՄԱԷ-ն ու Եգիպտոսը երկուշաբթի հայտնել են, որ խզում են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ, մեղադրելով Դոհային ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու ու Մերձավոր արեւելքում իրավիճակը ապակայունացնելու մեջ։ Լիբիայի, Եմենի, նաեւ Մալդիվների իշխանությունները հետագայում նույնպես հայտնել են Կատարի հետ հարաբերությունները խզելու մասին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



