Սաուդյան Արաբիան պահանջել է չընդունել Կատարի դրոշով նավերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիայի նավատորմերի գլխավոր վարչությունը նավահանգստային գործակալ -ընկերություններից պահանջել է կատարել հրամանագիրը ու թագավորության նավահանգիստներում չընդունել Կատարի դրոշով կամ կատարական ընկերություններին պատկանող նավերին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ՄԱԷ-ն ու Եգիպտոսը երկուշաբթի հայտնել են, որ խզում են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ, մեղադրելով Դոհային ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու ու Մերձավոր արեւելքում իրավիճակը ապակայունացնելու մեջ։ Լիբիայի, Եմենի, նաեւ Մալդիվների իշխանությունները հետագայում նույնպես հայտնել են Կատարի հետ հարաբերությունները խզելու մասին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



