Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 4-ամյա փոքրիկն ապաքինվում է
SOCIETYԵրեւանի Բագրատունյաց պողոտայում մայիսի 26-ին վրաերթի ենթարկված 4-ամյա Ա. Դ.-ի վիճակն արդեն կայունացել է, նա ապաքինվում է: Այս մասին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքից՝ նշելով, որ երեխան գիտակցություն ունի եւ համեմատաբար իրեն լավ է զգում:
Հիշեցնենք, որ 4-ամյա երեխայի ոտքերն են վիրահատել, նա շոկային վիճակից դուրս է եկել եւ արհեստական շնչառության ապարատն անջատվել է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում 4-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել: Բագրատունյաց պողոտայում բեռնատարը վրաերթի է ենթարկել 4-ամյա Ա. Դ.-ին:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



