Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 4-ամյա փոքրիկն ապաքինվում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանի Բագրատունյաց պողոտայում մայիսի 26-ին վրաերթի ենթարկված 4-ամյա Ա. Դ.-ի վիճակն արդեն կայունացել է, նա ապաքինվում է: Այս մասին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքից՝ նշելով, որ երեխան գիտակցություն ունի եւ համեմատաբար իրեն լավ է զգում:
Հիշեցնենք, որ 4-ամյա երեխայի ոտքերն են վիրահատել, նա շոկային վիճակից դուրս է եկել եւ արհեստական շնչառության ապարատն անջատվել է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում 4-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել: Բագրատունյաց պողոտայում բեռնատարը վրաերթի է ենթարկել 4-ամյա Ա. Դ.-ին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



