Իրանի ԱԳՆ. Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալն անպատասխանատու քայլ կլինի
INTERNATIONAL NEWSԿլիմայի փոփոխությունների հարցով Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալն անպատասխանատու քայլ կլինի: Իրանական Presstv-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:
Նրա խոսքով՝ որոշումը ցույց է տալիս այդ երկրի իշխանությունների անպատասխանատվությունը միջազգային հանրության առջեւ: Կլիմայի փոփոխությունների հետեւանքների դեմ պայքարը բոլոր երկրների անկեղծ համագործակցությունն է պահանջում, հատկապես՝ զարգացած պետությունների: Իսկ ԱՄՆ-ն, Քասեմիի խոսքով, ջերմոցային գազերի արտանետումների ծավալով աշխարհում երկրորդ երկիրն է:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



