Իրանի ԱԳՆ. Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալն անպատասխանատու քայլ կլինի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿլիմայի փոփոխությունների հարցով Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալն անպատասխանատու քայլ կլինի: Իրանական Presstv-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:
Նրա խոսքով՝ որոշումը ցույց է տալիս այդ երկրի իշխանությունների անպատասխանատվությունը միջազգային հանրության առջեւ: Կլիմայի փոփոխությունների հետեւանքների դեմ պայքարը բոլոր երկրների անկեղծ համագործակցությունն է պահանջում, հատկապես՝ զարգացած պետությունների: Իսկ ԱՄՆ-ն, Քասեմիի խոսքով, ջերմոցային գազերի արտանետումների ծավալով աշխարհում երկրորդ երկիրն է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



