Հրանտ Մելքումյանը շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարներից է
SPORTՄինսկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության (398 մասնակից, 11 տուր) 5 տուրերից հետո միանգամից չորս շախմատիստ վաստակել է 4.5-ական միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքէջը։ Առաջատարներն են՝ Իվան Չեպարինովը (Շախմատի եվրոպական միություն), Հրանտ Մելքումյանը (Հայաստան), Յուրի Կուզուբովը (Ուկրաինա) եւ Դանիել Ֆրիդմանը (Գերմանիա): Արման Փաշիկյանը (20-րդ տեղ) եւ Գաբրիել Սարգսյանը (29-րդ) վաստակել են 4-ական միավոր: Առաջնության արդյունքներով 22 լավագույն շախմատիստներն Աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



