Հրանտ Մելքումյանը շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարներից է
ՍՊՈՐՏՄինսկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության (398 մասնակից, 11 տուր) 5 տուրերից հետո միանգամից չորս շախմատիստ վաստակել է 4.5-ական միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքէջը։ Առաջատարներն են՝ Իվան Չեպարինովը (Շախմատի եվրոպական միություն), Հրանտ Մելքումյանը (Հայաստան), Յուրի Կուզուբովը (Ուկրաինա) եւ Դանիել Ֆրիդմանը (Գերմանիա): Արման Փաշիկյանը (20-րդ տեղ) եւ Գաբրիել Սարգսյանը (29-րդ) վաստակել են 4-ական միավոր: Առաջնության արդյունքներով 22 լավագույն շախմատիստներն Աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



