Արիանա Գրանդեի համերգի տոմսերը վաճառվել են 6 րոպեում
LIFEՄանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երգչուհի Արիանա Գրանդեն որոշել է բարեգործական համերգով հանդես գալ, որին մասնակցելու են նաև Ջասթին Բիբերը, Քեթի Պերրին, Մայլի Սայրուսը և այլ աստղեր:
Համերգի հասույթն ուղղվելու է ահաբեկչությունից տուժածների ընտանիքներին, իսկ այն մարդիկ, որոնք ներկա են եղել Արիանայի նախորդ համերգին, միջոցառմանը կարող են անվճար մասնակցել:
Հունիսի 4-ին նախատեսված համերգի տոմսերը վաճառվել են հաշված րոպեների ընթացքում: Վաճառքի մեկնարկից 6 րոպե անց ոչ մի տոմս չի մնացել: Համերգի կազմակերպիչները նախատեսում են այս միջոցառման արդյունքում հավաքագրել 2,5 միլիոն դոլար:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



