Արիանա Գրանդեի համերգի տոմսերը վաճառվել են 6 րոպեում
ԼԱՅՖՄանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երգչուհի Արիանա Գրանդեն որոշել է բարեգործական համերգով հանդես գալ, որին մասնակցելու են նաև Ջասթին Բիբերը, Քեթի Պերրին, Մայլի Սայրուսը և այլ աստղեր:
Համերգի հասույթն ուղղվելու է ահաբեկչությունից տուժածների ընտանիքներին, իսկ այն մարդիկ, որոնք ներկա են եղել Արիանայի նախորդ համերգին, միջոցառմանը կարող են անվճար մասնակցել:
Հունիսի 4-ին նախատեսված համերգի տոմսերը վաճառվել են հաշված րոպեների ընթացքում: Վաճառքի մեկնարկից 6 րոպե անց ոչ մի տոմս չի մնացել: Համերգի կազմակերպիչները նախատեսում են այս միջոցառման արդյունքում հավաքագրել 2,5 միլիոն դոլար:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



