Թուրքական բանակը օդային հարվածներ է հասցրել քրդերի դիրքերին
POLITICSԹուրքիայի ռազմա-օդային ուժերի ինքնաթիռները Իրաքի տարածքում հարվածներ են հասցրել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» դիրքերին:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` համապատասխան հայտարարությամբ են հանդես եկել թուրք զինվորականները: Նրանք հստակեցրել են, որ ավիահարվածները քրդերի դիրքերին շարունակվում են Իրաքի հյուսիսում և Թուրքիայի հարավ-արևելքում:
Աղբյուրը նկատում է, որ Թուրքիայի սահմաններին ու երկրի ներսում իրավիճակը խիստ ապակայունացել է «Իսլամական պետությունից» եկող վտանգներով, քրդերի ռազմական ու քաղաքական ակտիվությամբ: Միայն վերջին երկուսուկես ամսին քրդերի հարձակումներին 130 ոստիկան, զինվորական ու նաև քաղաքացիական անձ է զոհ գնացել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



