Թուրքական բանակը օդային հարվածներ է հասցրել քրդերի դիրքերին
ՔԱՂԱՔԱԿԱՆԹուրքիայի ռազմա-օդային ուժերի ինքնաթիռները Իրաքի տարածքում հարվածներ են հասցրել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» դիրքերին:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` համապատասխան հայտարարությամբ են հանդես եկել թուրք զինվորականները: Նրանք հստակեցրել են, որ ավիահարվածները քրդերի դիրքերին շարունակվում են Իրաքի հյուսիսում և Թուրքիայի հարավ-արևելքում:
Աղբյուրը նկատում է, որ Թուրքիայի սահմաններին ու երկրի ներսում իրավիճակը խիստ ապակայունացել է «Իսլամական պետությունից» եկող վտանգներով, քրդերի ռազմական ու քաղաքական ակտիվությամբ: Միայն վերջին երկուսուկես ամսին քրդերի հարձակումներին 130 ոստիկան, զինվորական ու նաև քաղաքացիական անձ է զոհ գնացել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



