Վրաստանը հույս ունի ստանալ Լեհաստանի աջակցությունը եվրոատլանտյան ինտեգրման հարցերում
INTERNATIONAL NEWSՎրաստանը հույս ունի ստանալ Լեհաստանի աջակցությունը եվրոատլանտյան ինտեգրման հարցերում։ Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Լեհական ռադիոյին տված հարցազրույցում։ Վրաստանի առաջնորդը մտադիր է աջակցության խնդրանքով անձամբ դիմել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային, որը եռօրյա այցով Վրաստանում է
Վրաստանի նախագահը չի թաքցնում իր համակրանքը ոչ լեհերի, ոչ էլ անձամբ Անջեյ Դուդայի հանդեպ։ Նա նշել է, որ Լեհաստանի նախագահի հետ միջազգային հարթակներում յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ինքը նրա մեջ տեսնում է մի մարդու, որն իրոք հասկանում է վրացի ժողովրդի խնդիրները։
«Հույս ունենք, որ այս այցելությունը եւս մեկ ուժեղ ազդակ կհաղորդի վրաց- լեհական հարաբերություններին»,- ասել է նա։
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



