Վրաստանը հույս ունի ստանալ Լեհաստանի աջակցությունը եվրոատլանտյան ինտեգրման հարցերում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանը հույս ունի ստանալ Լեհաստանի աջակցությունը եվրոատլանտյան ինտեգրման հարցերում։ Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Լեհական ռադիոյին տված հարցազրույցում։ Վրաստանի առաջնորդը մտադիր է աջակցության խնդրանքով անձամբ դիմել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային, որը եռօրյա այցով Վրաստանում է
Վրաստանի նախագահը չի թաքցնում իր համակրանքը ոչ լեհերի, ոչ էլ անձամբ Անջեյ Դուդայի հանդեպ։ Նա նշել է, որ Լեհաստանի նախագահի հետ միջազգային հարթակներում յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ինքը նրա մեջ տեսնում է մի մարդու, որն իրոք հասկանում է վրացի ժողովրդի խնդիրները։
«Հույս ունենք, որ այս այցելությունը եւս մեկ ուժեղ ազդակ կհաղորդի վրաց- լեհական հարաբերություններին»,- ասել է նա։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



