Ռոբերտ Պատինսոնն անկեղծ հարցազրույց է տվել
PHOTOԴերասան Ռոբերտ Պատինսոնը դարձել է ֆրանսիական Crash ամսագրի նոր դեմքը: Դերասանը նաև անկեղծ հարցազրույց է տվել ու պատմել հետագա գործունեության մասին: Իր կյանքի մասին խոսելիս Պատինսոնն ասել է. «Ես ոչինչ չեմ անում, միայն շանս հետ եմ զբոսնում կամ գիրք եմ կարդում: Ես «տնային» մարդ եմ»:
Ռոբերտ Պատինսոնը հայտնի է դարձել Twilight ֆիլմում Էդվարդ Կալինի կերպարը մարմնավորելու արդյունքում: Դրանից հետո նա բազմաթիվ այլ ֆիլմերում է խաղացել ու համաշխարհային ճանաչում ձեռք բերել:
«Ամեն նկարահանման ժամանակ մտածում էի, որ դա վերջին անգամն է: Այդ միտքը ստիպում էր ավելի լավ խաղալ: Երբեք չեմ մտածել, որ մի օր կասեմ. «Դա այն է, ինչով ես զբաղվում եմ» սակայն անցավ ժամանակ ու դա կենսակերպ դարձավ: Այժմ ինձ այլ տեղում չեմ կարող պատկերացնել»,- ավելացրել է Ռոբերտը:






1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



