Ռոբերտ Պատինսոնն անկեղծ հարցազրույց է տվել
ՖՈՏՈԴերասան Ռոբերտ Պատինսոնը դարձել է ֆրանսիական Crash ամսագրի նոր դեմքը: Դերասանը նաև անկեղծ հարցազրույց է տվել ու պատմել հետագա գործունեության մասին: Իր կյանքի մասին խոսելիս Պատինսոնն ասել է. «Ես ոչինչ չեմ անում, միայն շանս հետ եմ զբոսնում կամ գիրք եմ կարդում: Ես «տնային» մարդ եմ»:
Ռոբերտ Պատինսոնը հայտնի է դարձել Twilight ֆիլմում Էդվարդ Կալինի կերպարը մարմնավորելու արդյունքում: Դրանից հետո նա բազմաթիվ այլ ֆիլմերում է խաղացել ու համաշխարհային ճանաչում ձեռք բերել:
«Ամեն նկարահանման ժամանակ մտածում էի, որ դա վերջին անգամն է: Այդ միտքը ստիպում էր ավելի լավ խաղալ: Երբեք չեմ մտածել, որ մի օր կասեմ. «Դա այն է, ինչով ես զբաղվում եմ» սակայն անցավ ժամանակ ու դա կենսակերպ դարձավ: Այժմ ինձ այլ տեղում չեմ կարող պատկերացնել»,- ավելացրել է Ռոբերտը:






1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



