Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Զգուշացում. եթե ձեռքերը մշտապես սառն են, առողջությունը կարող է լուրջ ռիսկի ենթարկվել

LIFE

Մարմնի մյուս հատվածների համեմատ՝ վերջույթները սովորաբար ավելի սառն են։ Fithacker.ru-ն գրում է, որ, եթե գտնվում եք տաք ջերմաստիճանի պայմաններում, բայց ձեռքերն այնդպես էլ սառն են մնում, կարող եք առողջության հետ կապված լուրջ խնդիր ունենալ։ Կայքը ներկայացրել է 10 պատճառ, որոնցով կարող է պայմանավորված լինել ձեռքերի մշտական սառնությունը։

Ռեյնոյի հիվանդություն։ Սա հիվանդություն է, որն ազդում է մարմնի որոշակի հատվածների, հատկապես՝ ձեռքերի և ոտքերի արյան շրջանառության վրա։ Արյունատար անոթները սեղմվում են ցածր ջերմաստիճանի կամ զգացմունքային լարվածության հետևանքով։ Արյան շրջանառության վատացման հետևանքով ձեռքերը կարող են սպիտակել կամ կապույտ գույն ստանալ։

Աուտոիմունային հիվանդություն։ Սա բավական լուրջ խնդիր է, և հետագա բուժման համար հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։ Երբ ախտորոշվի իրական խնդիրը, իրավիճակը կարող եք վերահսկել դեղամիջոցների օգնությամբ։

Հիպոթիրեոզ։ Ձեռքերի մշտական սառնությունը վահանաձև գեղձի վատ աշխատանքի նշաններից մեկն է։ Երբ այս գեղձն ակտիվ չէ, դանդաղում են օրգանիզմի մի խումբ գործառույթներ։ Դա հանգեցնում է հոգնածության, ճարպակալման, մրսելու մշտական զգացողության։

Արյան վատ շրջանառություն։ Երբ արյան շրջանառությունը խախտվում է, ձեռքերում և ոտքերում սառնության զգացում է առաջանում։ Կարող են նկատվել նաև այտուցվածություն և դող։

Անեմիա։ Անեմիան առաջանում է այն դեպքում, երբ օրգանիզմին չի բավարարում էրիթրոցիտների քանակը, կամ նվազում է հեմոգլոբինի քանակը։ Արդյունքում՝ օրգանիզմն անհրաժեշտ քանակով թթվածին չի ստանում, ինչի հետևանքով ձեռքերը կարող են սառչել։ Անեմիան կարող է առաջանալ երկաթի անբավարար քանակի, արյան կորստի, խոցերի և այլ խնդիրների հետևանքով։ Անեմիայի մասին վկայում են նաև հոգնածությունը, գլխացավերը, գլխապտույտը, հևոցն ու գունատությունը։

Վիտամին B12-ի անբավարար քանակ: Այս վիտամինը պարունակում են կարմիր միսը, ձուն, կաթնամթերքը։ Այն կարևոր է արյան գնդիկների ձևավորման համար։ Վիտամին B12-ի անբավարար քանակի դեպքում դրանց թիվը կրճատվում է։ Արյան պարզ անալիզը կօգնի հասկանալ՝ արդյոք օրգանիզմին բավարարո՞ւմ է վիտամին B12-ի մակարդակը, և արդյո՞ք դա է ձեռքերի սառնության պատճառը։

Արյան ցածր ճնշում։ Արյան ճնշումն ընկնում է ջրազրկման, արյան կորստի, որոշակի դեղամիջոցների օգտագործման կամ էնդոկրին խանգարումների արդյունքում։ Երբ արյան ճնշումը ցածր է, արյունատար անոթներն արյունը վերջույթներից տեղափոխում են կենսական կարևոր օրգաններին՝ սառը թողնելով ձեռքերը։ Եթե արյան ճնշման անկումն ուղեկցվում է գիտակցության մթագնմամբ, հոգնածությամբ, սրտխառնոցով, անհապաղ դիմեք մասնագետի օգնությանը։

Սթրես։ Սթրեսի հետևանքով օրգանիզմում կարող են մի խումբ խանգարումներ առաջանալ, և ձեռքերի սառնությունը բացառություն չէ։ Եթե քրոնիկական սթրեսի վիճակում եք, մարմինը սկսում է ադրենալին արտադրել, որը սեղմում է վերջույթների արյունատար անոթները, ինչը հանգեցնում է ոտքերի և ձեռքերի սառնության։

Դեղամիջոցներ։ Գոյություն ունեն մի խումբ դեղամիջոցներ, որոնք սեղմում են արյունատար անոթները։

Ծխախոտի օգտագործում։ Նիկոտինն առաջացնում է արյունատար անոթների պարբերական նեղացում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder