Զարմանալի դիետա, որ կօգնի օրական նիհարել մոտ կես կիլոգրամ
LIFEԱյս ջրային դիետան կարող է օգնել օրական նիհարել մինչև կես կիլոգրամ։ Այս դիետայով նիհարելու համար պետք է լինել առողջ ու այն չպետք է պահել 1 շաբաթից ավել։
Մարմինը բաղկացած է 70 տոկոս ջրից, և բավականաչափ ջուր խմելը կարող է զգալի նշանակություն ունենալ մարսողության, արյան շրջանառության ու սննդարար նյութերի կլանման վրա։
Ինչպես հետևել այս դիետային։
Նախաճաշ ․ 1 բաժակ ջուր, թեյ կամ թարմ քամված մրգային հյութ։
Ճաշ․ ճաշից առաջ խմել 1 բաժակ ջուր և ճաշից հետո 1 բաժակ թեյ։ Ուտել թարմ բանջարեղենային աղցան՝ համեմված քացախով, ձիթապտղի յուղով ու կիտրոնով։ Կարող եք ուտել այնքան, որքան ցանկանում եք։ Աղցանի մեջ կարելի է օգտագործել նեխուր, եգիպտացորեն, վարունգ, լոլիկ, գազար։
Ճաշի և ընթրիքի միջև ընկած հատվածում պետք է խմել 1 բաժակ ջուր, թեյ կամ քամած հյութ, այնուհետ 1 բաժակ կաթ կամ մածուն։
Ընթրիք․ 1 բաժակ ջուր ընթրելուց առաջ, իսկ ընթրելուց հետո 1 բաժակ թեյ։ ուտել 1 խաշած ձու՝ մրգերով ու բանջարեղենով, կամ 100 գրամ տավարի կամ հավի միս։
Կրկնել այս դիետան 1 շաբաթից ոչ ավել։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



