Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Երեխաների պաշտպանության օրը կնշվի դասական երաժշտության համերգով

SOCIETY
Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ հունիսի 1-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում փոքրիկներին կներկայացվի «7» նախագիծ-համերգային ծրագիրը: Համերգ-շոուի ընթացքում հանդիսատեսը ոչ միայն կունկնդրի դասական երաժշտարվեստի սիրված ստեղծագործություններ, այլև ակտիվ մասնակցություն կունենա միջոցառմանը: Այս մասին մայիսի 29-ին լր ագրողների հետ հանդիպմանը խոսեցին ծրագրի նախաձեռնողներ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և հաղորդավար Ավետ Բարսեղյանը:
 
«7» նախագիծը միտված է դասական երաժշտությունը փոքրիկներին ու մեծերին խաղի տեսքով ներկայացնելուն: Ներկայացվելու են հայտնի դասական ստեղծագործություններ: Համերգն ինտերակտիվ է. փոքրիկ հանդիսատեսին խաղի տեսքով կսովորեցնենք շաբաթվա օրերը, գույները և այլն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ավետ Բարսեղյանը:
 
Նա հավելեց, որ համերգի խորագիրը խորհրդանշական է, քանի որ Աստված աշխարհը արարել է յոթ օրում, գույները յոթն են, շաբաթվա օրերը յոթն են: Ելնելով ծրագրի վերնագրից` նախաձեռնողները հորինել են դասական երաժշտության հանդեպ գործված յոթ մեղք` համերգի ընթացքում բջջային հեռախոսի ձայնը միացնելը, մաստակ ծամելը և այլն: Կազմակերպիչները ցանկանում են, որ երեխաները հետագայում չգործեն այդ մեղքերը:
 
Ավետ Բարսեղյանը շեշտեց, որ դասական երաժշտությունը միշտ բարձունքում կլինի, սակայն նոր մոտեցումներ են պետք այն երեխաներին ընկալելի և հասանելի ներկայացնելու համար:
Սերգեյ Սմբատյանի խոսքով` իրենք փորձում են ստեղծել ձևաչափ, որը հետաքրքիր կլինի երեխաների և մեծահասակների համար: «Կլինեն բազմաթիվ անակնկալներ, որոնց մասին անգամ ես տեղյակ չեմ: Պետք է խոստովանեմ, որ ինձ համար իսկապես հետաքրքիր է այս նախագիծը»,-ասաց նա:
Հանդիպման ավարտին ներկաների համար երգեցին թիվ 12 մանկապարտեզի սաները:
Երեխաների և նրանց ծնողների համար նախատեսված ինտերակտիվ համերգ-երեկոն կրթադաստիարակչական նշանակություն ունի:
 
Դասական երաժշտության համերգին կներկայացվեն աշխարհի 7 հրաշալիքները, ծիածանի 7 գույները, 7 նոտաները, 7 առաքինությունները և այլն։ Երեխաները կտեղեկանան նաև, թե ինչ է նվագախումբը, ինչ դեր ունի դիրիժորը և այլն։
Երեկոյի ընթացքում սպասվում են յուրահատուկ անակնկալներ:
Նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925 թվականին` Ժնևում երեխաների պաշտպանության համարհրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:
 
1949 թվականին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում էընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարել է երեխաների կյանքի և առողջությանպաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպեսերեխաների պաշտպանության միջազգային օր 1950 թվականին:
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan