«Աշխարհի պատանի աստղեր»-ի մրցաշարի 8-րդ տուրում Արամ Հակոբյանը հաղթեց Նիկոլոզի Կաչարավային
SPORTԿիրիշիում տեղի ունեցավ «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի 8-րդ տուրը: 8-րդ տուրում մեր ներկայացուցիչներից Արամ Հակոբյանը հաղթանակ տոնեց Նիկոլոզի Կաչարավայի նկատմամբ, իսկ Շանթ Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Վյաչեսլավ Զարուբիցկու հետ: 8-րդ տուրում հաղթանակներ տոնեցին նաև Պաուլուս Պուլտինյավիչյուսը, Լամպրոս Գյանոուլակիսը և Սերգեյ Լոբանովը:
Խաղացված 8 տուրից հետո Արամ Հակոբյանը և Կիրիլ Շևչենկոն վաստակել են 6-ական միավոր և կիսում են 1-2-րդ հորիզոնականները: 2 շախմատիստ՝ Կիրիլ Շուբինը և Սերգեյ Լոբանովը, առաջատարներից հետ են մնում կեսական միավորով և կիսում են 3-4-րդ հորիզոնականները:
Հինգ միավոր վաստակած Լամպրոս Գյանոուլակիսը 5-րդ հորիզոնականում է, իսկ Շանթ Սարգսյանն իր ակտիվում ունի 5.5 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



