«Աշխարհի պատանի աստղեր»-ի մրցաշարի 8-րդ տուրում Արամ Հակոբյանը հաղթեց Նիկոլոզի Կաչարավային
ՍՊՈՐՏԿիրիշիում տեղի ունեցավ «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի 8-րդ տուրը: 8-րդ տուրում մեր ներկայացուցիչներից Արամ Հակոբյանը հաղթանակ տոնեց Նիկոլոզի Կաչարավայի նկատմամբ, իսկ Շանթ Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Վյաչեսլավ Զարուբիցկու հետ: 8-րդ տուրում հաղթանակներ տոնեցին նաև Պաուլուս Պուլտինյավիչյուսը, Լամպրոս Գյանոուլակիսը և Սերգեյ Լոբանովը:
Խաղացված 8 տուրից հետո Արամ Հակոբյանը և Կիրիլ Շևչենկոն վաստակել են 6-ական միավոր և կիսում են 1-2-րդ հորիզոնականները: 2 շախմատիստ՝ Կիրիլ Շուբինը և Սերգեյ Լոբանովը, առաջատարներից հետ են մնում կեսական միավորով և կիսում են 3-4-րդ հորիզոնականները:
Հինգ միավոր վաստակած Լամպրոս Գյանոուլակիսը 5-րդ հորիզոնականում է, իսկ Շանթ Սարգսյանն իր ակտիվում ունի 5.5 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



